ⓘ Կարպիս Չափքան 1954 թուականին Պոլսոյ Թաքսիմ թաղամասի մէջ ծնաւ: Որպէս նախակրթարան աւարտած է Էսաեան Վարժարանը: Ս. Յարութիւն Եկեղեցւոյ Լուսաւորիչ Երգչախումբի մէջ եր ..

                                     

ⓘ Կարպիս Չափքան

Կարպիս Չափքան 1954 թուականին Պոլսոյ Թաքսիմ թաղամասի մէջ ծնաւ: Որպէս նախակրթարան աւարտած է Էսաեան Վարժարանը: Ս. Յարութիւն Եկեղեցւոյ Լուսաւորիչ Երգչախումբի մէջ երգչախումբի անդամ եղած է: 1976 – 1977 թուականներու միջեւ անդամակցած է Էսայան Սանուց Միութեան Ժողովրդական Պարերու խումբին: 1977էն սկսեալ տարի մը Երաժշտութեան և Ժողովրդական Պարեր Միութեան Միւզիք վէ Հալք Օյունլարը Տէրնէղի - Tr: Müzik ve Halk Oyunları Derneği մէջ պարելու սկսաւ:

1980 թուականին, երբ Մարալ Երգի և Պարի Անսամպլը հիմնուեցաւ, հոն պարելու սկսաւ որպէս կամաւոր: Նոյն տարուան մէջ ամուսնացաւ Իրիս Չափքանի այժմու Մարալ Երգի և Պարի Անսամպլի Պարուսոյց հետ: 1981-ին Լեռնա անուն դուստրի մը հայրը եղաւ։ 1983 – 1985 թուականներու միջեւ Մարալ Երգի և Պարի Անսամպլի օգնական պարուսոյցը եղաւ։ 1992 թուականին ընտրուեցաւ Էսաեան Սանուց Միութեան վարչութեան անդամ և այդ թուականէն սկսեալ Մարալ Երգի և Պառի Անսամպի պարողները իր ամուսնոյն և իր ընկերներուն օգնութեամբ ներկայացումներու պատրաստեց:

Մարալ Երգի և Պարի Անսապմլի 20 և 25 ամեակները տօնելու, համերգներ պատրաստելու պատիւը ունեցաւ: Վերջին տարիներուն իր պարագրութիւններովը պարախումբին ոճը փոխեց: 2005-ի Յունիս ամսուան մէջ Հայաստանի Կայանէ Պալէի Պոլսոյ համերգներուն Մարալ Երգի և Պարի Անսամպլի 35 պարողներով մասնակցեցաւ: 2006 տարուան Փետրուարին Հայաստանի Պարի Պետական Անսամպլին հետ Մարալ Երգի և Պարի Անսամպլը միասին Պոլսեցի արուեստասէրներուն համերգ մը ներկայացուցին: Իր ամենամեծ երազն էր այդ պարախումբին հետ նոյն բեմի վրայ պարել: Մարալ Ե. և Պ. Ա.ի հետ Երեւանի մէջ կազմակերպուող Մէկ Ազգ Մէկ Մշակոյթ փառատօնին մասնակցեցաւ: Մարալ Երգի և Պարի Անսամպլը 30 ամեակը երկու համերգներով տօնեց: 2011-ի Օգոստոսին մասնակցեցաւ "5-րդ Համահայկական Խաղեր" և Ալեքսանտր Սփենտիարեան օփերայի շէնքի մէջ ԻսթանպուլԼոյս անուն ծրագիր մը ցուցադրեց:

30 Յունուար 2013-ին Պոլսոյ Շիշլի թաղամասի Քէնթ Մշակութային Կեդրոնին բացման արարողութեան, պարախումբը պատրաստեց: Կարպիս Չափքան, Սփիւռքի նախարարուհի՝ Հրանոյշ Յակոբեանէն պատուօգիր մը, ոսկեայ մետայլ մը և Վանուշ Խանամիրեան, որպէս պարարուեստի ուսումնարանի տնորէն տիփլօմ մը ստացաւ: Մարալ Երգի և Պարի Անսամպլի 35ամեակի առթիւ կազմակերպուեցաւ երկու համերգներ: 2015-ի Մարտին Կարպիս Չափքան, Սամաթիոյ Ս. Գէորգ Եկեղեցւոյ մէջ ստացաւ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութեան "Օրմանեան" շքանշանը: Մարալ Երգի և Պարի Անսամպլը պատրաստեց համերգի մը, որ պիտի ներկայացուէր Հայաստանի Պարի Պետական Անսամպլին հետ 2016-ի Ապրիլի 28-ին:

                                     
  • արձակագիր, թարգմանիչ Կարպիս Ճանճիկեան 1920 Կ.Պոլիս - 1946 Իսթանպուլ բանաստեղծ Կարպիս Թիւլպէնտճեան 1894 - 1927 Մարսէյլ բժիշկ Կարպիս Չափքան ծն.1954 Կ.Պոլիս
                                     

Կարպիս (անձնանուն)

Կարպիս Ճանճիկեան 1920 Կ.Պոլիս-1946 Իսթանպուլ բանաստեղծ Կարպիս Թիւլպէնտճեան 1894-1927 Մարսէյլ բժիշկ Կարպիս Սուրէնեան 1925 Աթէնք-2011 Երեւան արձակագիր, թարգմանիչ Կարպիս Չափքան ծն.1954 Կ.Պոլիս պարուսոյց