ⓘ Վլատիմիր Աբրահամեան, նկարիչ. 1966-ին աւարտած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը, 1971-ին՝ Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանը: 1973-1976 դասաւանդած է գեղ ..

                                     

ⓘ Վլատիմիր Աբրահամեան (նկարիչ)

1966-ին աւարտած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը, 1971-ին՝ Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանը: 1973-1976 դասաւանդած է գեղարուեստա-թատերական ուսումնարանէն ներս։ 1975-էն սկսեալ անդամ է Հայաստանի Նկարիչներու Միութեան։ 1980-1991 եղած է ՀՀ ռատիոհեռուստապետկոմի գրական ու գեղարուեստական հաղորդումներու բեմադրող-նկարիչ, 1995-1999` "Արեւիկ" հրատարակչութեան գեղարուեստական խմբագիր։ 1993-1995 տարիներուն եղած է ՆԳ "02" շաբաթաթերթի գեղարուեստական խմբագիր։ 1999-էն սկսեալ կը դասաւանդէ Երեւանի գեղարուեստի ուսումնարանէն ներս:

Վլատիմիր Աբրահամեանի ստեղծագործութիւնները կը գտնուին Հայաստանի տարբեր թանգարաններու, անհատական հաւաքածոներու մէջ ։

                                     

1. Ստեղծագործական ուղի

Վլադիմիր Աբրահամեանը կ՛աշխատի ներդաշնակութեան, դիմանկարի, գծագրական, համասեր ու բնանկարի ժանրերով։ Անոր ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով։ 250 գիրքերու գեղարուեստական ձեւաւորման հեղինակ է։

  • "Պառկած կինը" 1974
  • "Սպիտակ ջարդ. 93" 1993
  • "Ջրհեղեղ" 1987
  • "Գարուն" 2002
  • "Հաւասարակշռութիւն" 1987, ԺԱԹ
  • "Տագնապի փող" 1989
  • "Մտածող կինը" 1972
                                     

2. Պարգեւներ, մրցանակներ

  • Երեւանի քաղաքապետի պատուոյ գիր 2009
  • ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագիր 2005
  • ՀՀ Մշակույթի նախարարի պատուոյ գիր 2011
  • Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր նկարիչ 2013