ⓘ Գագիկ Յովհաննիսեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 27 Յունիս 2015, Սթավանգեր, ..

                                     

ⓘ Գագիկ Յովհաննիսեան

Գագիկ Յովհաննիսեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 27 Յունիս 2015, Սթավանգեր, Նորվեկիա), շախմատային մեկնաբան, "Շախմատային Հայաստան" մարզաթերթի գլխաւոր խմբագիր:

                                     

1. Կենսագրութիւն

Ան ծնած է 21 Ապրիլ 1947-ին` Երեւանի մէջ։ 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի լրագրութեան բաժինը:

1970-էն ի վեր եղած է Հայաստանի ճատրակի ֆետերասիոնին ընդհանուր քարտուղարը, իսկ 1972-էն ի վեր՝ "Շախմատային Հայաստան" հանդէսի հիմնադիրը եւ գլխաւոր խմբագիրը:

1971 թուական-էն դասաւանդած է Երեւանի պետական համալսարանի լրագրութեան բաժինէն ներս, եղած է դոցենտ։ 1999-ին ան ՖԻՏԷ-ի վարպետի կոչում ստացած է:

2012 թուականին դարձած է Հեռուստատեսութեան եւ ռատիոյի ակադեմիայի պատուաւոր ակադեմիկոս։ Եղած է "Շախմատ-64" հաղորդաշարի հեղինակն ու վարողը։

Անոր կողմէ հրապարակուած 51 գիրքերը թարգմանուած են անգլերէնի եւ ռուսերէնի:

Հրապարակուած գիրքերէն կարելի է յիշել՝

  • "Պետրոսեանի 300 գրոհները", որ նուիրուած է աշխարհի 9-րդ ախոյեանին` Տիգրան Պետրոսեանին 85-ամեակին
  • "Հայերու յաղթարշաւը` Պոլսոյ մէջ", անիկա նուիրուած է ճատրակի 40-րդ միջազգային ողիմպիականին Հայաստանի հաւաքականին տարած փայլուն յաղթանակին
                                     

2. Մրցանակներ

Ան տիրացած է տարբեր տեսակի մետալներու:

  • 1998-1999 թուականներուն ճանչցուած է աշխարհի սիրող շախմատիստներու 6-րդ ախոյեան
  • Հայաստանի Ժուռնալիստներու միութեան "Հաւատարիմ մասնագիտութեան" ոսկէ մետալ, 2012
  • "Շախմատային Օսկար" -ի, ՖԻՏԷ-ի "Ոսկէ գրքի" եւ "Ոսկէ նշանի" դափնեկիր, 1995
  • Մովսէս Խորենացիի մետալ, 2007
  • Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր լրագրող 2012
  • Երեւանի մամուլի ակումբի "Հաւատարմութիւն թեմային" մրցանակ, 2005
  • ԵՊՀ-ի ոսկէ մետալ, Կրիպոյետովի մետալ, 2010