ⓘ Հայաստանի պատմական մայրաքաղաքներ, տասներկու բնակավայրեր, որոնք պատմական տարբեր ժամանակահատուածներու ընթացքին եղած են համահայկական պետութիւններու վարչաքաղաքական, ..

                                     

ⓘ Հայաստանի Պատմական Մայրաքաղաքներ

Հայաստանի պատմական մայրաքաղաքներ, տասներկու բնակավայրեր, որոնք պատմական տարբեր ժամանակահատուածներու ընթացքին եղած են համահայկական պետութիւններու վարչաքաղաքական, տնտեսական, կրօնական-մշակութային կեդ կեդրոնները։

Ատոնք են՝ Վան, Արմաւիր, Երուանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դուին, Բագարան, Շիրակաւան, Կարս, Անի եւ Երեւան։

Իրենց մայրաքաղաքները ունեցած են նաեւ պատմական տարբեր ժամանակայատուածներու անկախ հռչակուած Փոքր Հայքի ք.ա. 4-1-ին դարեր, Ծոփքի ք.ա. 260-ք.ա. 94, Վասպուրականի 908-1021, Վանանդի 963-1065, Տաշիր-Ձորագետի 978-1113, Սիւնիքի 987-1170, Կիլիկիոյ 1198-1375 թագաւորութիւնները եւ հայկական իշխանապետութիւնները։

                                     

1. Աղբիւրներ

  • Թադէոս Յակոբեան, "Արեւմտեան Հայաստանի ու Պարսկահայաստանի քաղաքները"
  • Ժամկոչեան Հ.Գ., "Հայոց պատմութիւն"
  • Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II "Հայաստանի մայրաքաղաքները"