ⓘ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ՀՅԴ հիմնուած է 1890-ի օգոստոսին, այժմու Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մէջ։ Կազմուած է Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն անունով, նպ ..

Հայաստանի կուսակցութիւններու ցանկ

Ազգային Ժողովի մէջ Բարգաւաճ Հայաստան Կուսակցութիւն Լուսաւոր Հայաստան Կուսակցութիւն Իմ Քայլը Դաշինք 17 կուսակցութիւններու խմբաւորում Հայաստանի քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն կուսակցութիւն Դեմոկրատական այլընտրանք կուսակցութիւն Ազգային ժողովրդավարական միութիւն կուսակցութիւն ԱԺԿ Հայաստանի հանրապետական կուսակցութիւն Մէկ Հայաստան կուսակցութիւն Սահմանադրական իրաւունք միութիւն կուսակցութիւն Համերաշխութիւն կուսակցութիւն Ազգային օրակարգ կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւն ՀՅԴ Ազգային անվտանգութիւն կուսակցութիւն Ազգային համաձայնութիւն կուսակցութիւն Ազատութիւն կուսակցութիւն Հայ ...

Պայքարը Երկու Ճակատի Վրայ

Ինչպէս բոլոր ժողովուրդներուն մօտ, որոնք դաժան ստրկութիւն մը լուծին տակ ճզմուած են, բայց չեն կորսնցուցած իրենց ինքնագիտակցութիւնը, հայոց մօտ եւս գտնուեցան, նուաստացումի յոռեգոյն շրջաններուն իսկ, իրենց ժողովուրդի ազատագրութեան համար աշխատելու պատրաստ մարդիկ: Մենք արդէն խօսած ենք Իսրայէլ Օրիի գործունէութեան մասին. Ղարաբաղի մելիքներէն մէկուն այս զաւակը ԺԷ. դարու վերջերուն փորձեց հայկական ազատագրութեան ուղիղները գտնել:

                                     

ⓘ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ՀՅԴ հիմնուած է 1890-ի օգոստոսին, այժմու Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մէջ։ Կազմուած է Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն անունով, նպատակ ունենալով համախմբել Արեւմտահայաստանի ազգային-ազատագրական պայքարին լծուած յեղափոխական բոլոր կուսակցութիւններն ու խմբաւորումները։ 1892-ին գումարուած իր Առաջին Ընդհանուր Ժողովին վերանուանուած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, կազմակերպական ապակեդրոնացումի հիմամբ վերածուելով գաղափարական ու բարոյական միաձոյլ նկարագրով կուսակցութեան։ Իբրեւ այդպիսին, Հ.Յ.Դ. գլխաւորած է եւ կը շարունակէ դրօշակիրը մնալ հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարին։

Իր գործունէութեան առաջին իսկ օրերէն, Դաշնակցութիւնը եղած է շեշտակիօրէն գործի կուսակցութիւն՝ հայ ժողովուրդի մարտական բազուկը դառնալով։ Իր ծաւալած յեղափոխական եւ կազմակերպական եռուն գործունէութեամբ, Դաշնակցութիւնը զինած է մեր ժողովուրդը, պատրաստելով զայն ինքնապաշտպանութեան եւ համաժողովրդային ապստամբութեան։ Համիտեան բռնատիրութեան տապալման եւ Պարսկական սահմնադրական շարժման յաղթանակին մէջ կարեւոր դեր ունեցած է Հ.Յ.Դ.:

1907-ին գումարուած իր Չորրորդ Ընդհանուր Ժողովէն սկսեալ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ծաւալուն պայքար մղած է նաեւ Արեւելահայաստանի ու Կովկասի մէջ, ի խնդիր հայութեան ազգային-մշակութային եւ ընկերային-տնտեսական իրաւունքներու պաշտպանութեան։ Ծաւալուն պայքար մղած է յատկապէս հայ աշխատաւորութեան շահերու պաշտպանութեան ճակատին վրայ։ Իբրեւ ռուսական իրականութեան մէջ գործող ընկերվարական կուսակցութիւն, Հ.Յ.Դ. անդամակցած է Ընկերվարական Բ. Միջազգայնականին եւ ստացած է հայ ժողովուրդի ընկերվարական հոսանքը ներկայացնող լիիրաւ անդամի կարգավիճակ։ Այսպիսով, Դաշնակցութիւնը արժեւորած է թէ՛ Օսմանեան Թուրքիոյ եւ թէ Ցարական Ռուսաստանի լուծէն հայ ժողովուրդի ազգային ազատագրութեան դատերը։ 1918-ին ղեկավար դերակատարութիւն ունեցած է անկախութեան նուաճումին եւ Հայաստանի Հանրապետութեան կերտումին մէջ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի քաղաքական հանգանակը որդեգրելով։

1920-ի Դեկտեմբերին Հայաստանի անկախութեան կորուստէն եւ Հանրապետութեան խորհրդայնացումէն ետք, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դարձած է տարագիր կուսակցութիւն, մինչեւ 1932 ընդյատակեայ գործունէութիւն շարունակելով հանդերձ Հայաստանի մէջ։ Այնուհետեւ, մինչեւ 1988-ի Արցախեան Շարժման պոռթկումը, Հ.Յ.Դ. գործունէութեան առանցքը եղած են մէկ կողմէ Սփիւռքի ազգապահպանումն ու կազմակերպումը, իսկ միւս կողմէ՝ Հայ Դատի հետապնդումը իր զոյգ մակարդակներով առաջին՝ Հայկական Ցեղասպանութեան արդար հատուցման պահանջով պայքար Թուրքիոյ դէմ. երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի հայութեան ազգային եւ մարդկային իրաւունքներուն պաշտպանութիւնը ընդդէմ խորհրդային ամբողջատիրութեան։

Արցախեան Շարժումէն ետք, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վերահաստատած է համահայկական կազմակերպութեան իր տեղն ու դերակատարութիւնը հայ ժողովուրդի կեանքին մէջ։ Օժտուած է Հայաստանի, Արցախի, Ա.Պ.Հ. եւ արտասահմանեան 28 երկիրներու մէջ գործող կազմակերպական ծաւալուն ցանցով։ Կ՚առաջադրէ ամրապնդումը Հայաստանի եւ Արցախի հայկական զոյգ պետականութիւններուն իբրեւ կռուանները հայ ժողովուրդի ազգային իրաւունքներու ամբողջական վերականգնումին։

                                     

1. Աղբիւրներ եւ գրականութիւն

  • Ներսիսյան Աշոտ, Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում, Երևան, 1999, 130 էջ։
  • Համբարյան Ազատ, Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում 1898-1908 թթ., Երևան, 1999, 478 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ե. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2007, 529 էջ։
  • Խուդինյան Գևորգ, Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երևան, 2000, 227 էջ։
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քառահատոր շարք, հատ. Դ., Աթէնք, 1991, Երեւան, 2001
  • Յուշամատեան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. II. 1914-1921, Լոս-Անճելոս, 1992
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. /փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2000
  • Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատ. 1, Երևան, 2005, 604 էջ, -
  • Վալադեան Վալադ, Հ. Յ. Դաշնակցութեան Չորրորդ ընդհանուր ժողովը, "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1957, թիւ 4, էջ 9-22, թիւ 5, էջ 36-44, թիւ 6, էջ 42-52, թիւ 7, էջ 40-52
  • Գրիգորյան Հովիկ, Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թվականներին, Երևան, 2002, 96 էջ, -
  • Պողոսյան Կարո, Պողոսյան Ստեփան, Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 1, Երևան, 2000
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քառահատոր շարք, հատ. Գ., Աթէնք, 1991, Երեւան, 2001
  • Տասնապետեան Հր., Պատմութիւն հայ յեղափոխական շարժման եւ Հ. Յ. Դաշնակցութեան, Պէյրութ, 2009, 504 էջ։ -
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ա. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1984, 302 էջ։
  • Գրիգորյան Հովիկ, Հայոց ազատամարտի զինման և ֆինանսավորման խնդիրը /1890-1908 թթ., Երևան, 2004, 112 էջ։
  • Յայտարարագիր եւ որոշումներ Հ. Յ. Դաշնակցութեան 5-րդ ընդհանուր ժողովին, Ժընեւ, 1910, 32 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Բ. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1985, 395 էջ։
  • Նորեան Ա., Դրուագներ Հ. Յ. Դաշնակցութեան գործունէութիւնից. Ա. տասնամեակ, Բոստոն, 1917, 492 էջ։
  • Հակոբյան Արարատ, ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը, Երևան, 1994
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Է. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2010, 384 էջ։
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից, Երևան, 2012, 598 էջ, -
  • Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. /1898-1908 թթ., Պէյրութ, 2008, 400 էջ։
  • Հակոբյան Արարատ, Հայաստանի Խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները /1918-1920 թթ., Երևան, 2005: -
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քառահատոր շարք, հատ. Բ., Աթէնք, 1991, Երեւան, 2001
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Դ. հատ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1982, 384 էջ։
  • Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Պէյրութ, 1968: -
  • Խուդինյան Գևորգ, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն /ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը, Երևան, 2006, 439 էջ, -
  • Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Գ. /1908-1918 թթ., Պէյրութ, 2011, 360 էջ։
  • Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան /1890-1950, խմբ. Ս. Վրացեան, Բոստոն, 1950, 636 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 2007, 358 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ժ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2014, 544 էջ։
  • Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը 1918 թ. մայիս-հուլիս, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ. Հ. Սուքիասյան, 2009
  • Հակոբյան Կարապետ, ՀՅԴ Կարսի "Ջրաբերդ" կենտրոնական կոմիտեի գործունեությունը 1904-1912 թվականներին, "Պատմություն և մշակույթ /հայագիտական հանդես/", Երևան, ԵՊՀ, 2013, թիվ Բ., էջ 133-151
  • Գիւզալեան Գ., Հայ քաղաքական մտքի զարգացումը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը, Փարիզ, 1927, 158 էջ։
  • Լազեան Գաբրիէլ, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 397 էջ։
  • Ղազարյան Հայկ, Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, հատ. 1, Երևան, 2004
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ը. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2011, 496 էջ։
  • Վաթսունամեակ Հ. Յ. Դաշնակցութեան 1890-1950, խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1950
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Թ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2012, 560 էջ։
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քառահատոր շարք, հատ. Ա., Աթէնք, 1991, Երեւան, 2001
  • Հ. Յ. Դաշնակցության մեծ դատավարության թղթածրարները, խմբ. Ա. Հարությունյան, "Վէմ համահայկական հանդես", Երեւան, 2009, թիւ 1 26, էջ 155-172, թիւ 2 27, էջ 144-170, թիւ 3 28, էջ 165-185, 2010, թիւ 1 29, էջ 149-165, թիւ 2 30, էջ 166-184, թիւ 3 31, էջ 184-196, թիւ 4 32, էջ 186-194, 2011, թիւ 1 33, էջ 193-205, թիւ 2 34, էջ 193-216, թիւ 3 35, էջ 221-240, թիւ 4 36, էջ 182-209
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, ԺԲ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2016, 464 էջ
  • Հ. Յ. Դաշնակցությունը և Խորհրդային իշխանությունը /փաստաթղթերի և նյութերի ժողովածու, կազմեց՝ Վլ. Ղազախեցյան, Երևան, 1999, 370 էջ -
  • Հակոբյան Կարապետ, ՀՅԴ Կարսի և Ալեքսանդրապոլի Կենտկոմների գործունեությունը զենք ու զինամթերք հայթայթելու և Երկիր փոխադրելու ուղղությամբ /1892-1908 թթ., Պատմություն և մշակույթ /հայագիտական հանդես, Երևան, ԵՊՀ, 2013, թիվ Ա., էջ 108-119
  • Վրացեան Սիմոն, Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1928, Պէյրութ, 1968, Թեհրան, 1982: -
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, ԺԱ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2015, 448 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Զ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2010, 559 էջ։
  • Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, յաւելուած "Հայրենիք" ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Բ., Պոսթըն, 1938, 464 էջ։
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը, Երևան, 2010, 528 էջ -
  • Յուշամատեան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. I. 1890-1914, Լոս-Անճելոս, 1992
  • Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, յաւելուած "Հայրենիք" ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Ա., Պոսթըն, 1934, 395 էջ։
  • Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Թեհրան, 1981, Երեւան, 1992, 536 էջ։ -
                                     
  • զէնքը միշտ մկրտուած է գաղափարով եւ ենթարկուած կազմակերպութեան Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան պաշտօնական կայքէջ. ՀՅԴ Լիբանանի
  • Հայ երիտասարդաց դաշնակցութիւն ՀԵԴ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երիտասարդական ստորաբաժանումին մաս կը կազմէ, որ իր ծաւալուն աշխատանքներով տարբեր համայնքներուն
  • 1990 - էն Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւն ՀՀԿՄՄ համահայկական կազմակերպութիւն Կը վայելէ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան հովանաւորութիւնը
  • ստացած է, այժմ Լիբանանի երեսփոխանական նիստին մէջ կը ներկայացնէ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը, Մէթնի շրջանէն: Լիբանանի Քաղաքական Ուժերու Ղեկավարներուն
  • նահանգ, Իրան ազգային - ազատագրական շարժման գործիչ, ֆետայի Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան անդամ Որդին էր իշխան Աւէի Նախնական ուսումը ստացած
  • Հայ գրող, հրապարակախօս ծն. 1877 1875, Մօրուք Կարօ աւազանի անունով Կարապետ Աւոյեան ազգային - ազատագրական շարժման գործիչ, ֆետայի Հայ յեղափոխական
  • Դեմոկրատական այլընտրանք կուսակցութիւն Երկիր ծիրանի կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւն ՀՅԴ Համերաշխութիւն կուսակցութիւն Հայաստանի ժողովրդավարական
  • Արեւմտեան Հայաստանի մէջ: Սկիզբը յարած է ՍԴՀ կուսակցութեան, 1894 - ին Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան անդամ: Ուսանած է Տրապիզոնի ազգային վարժարանին
  • դառնայ ուսուցիչ 1890 թուականին կը կազմէ Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան այժմ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն եւ անմիջապէս կը սկսի իր լայնածաւալ ազգային
  • Զաւարեանի եւ Ստեփան Զօրեանի Ռոստոմ հետ կը հիմնէ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն անունով եւ կը դառնայ Կեդրոնական վարչութեան