ⓘ Ներսիկ Իսպիրեան. Ներսիկ Աղասի Իսպիրեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն, հայ երգի ..

                                     

ⓘ Ներսիկ Իսպիրեան

Ներսիկ Աղասի Իսպիրեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), հայ երգիչ, երգահան, առաւելապէս յայտնի է իր հայրենասիրական կատարումներով։ ՀՀ վաստակաւոր արուեստագէտ:

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է Երեւան: Ուսումը ստացած է "Էրեբունի" ի թիւ 160 դպրոցին մէջ, 1987-1992 թուականներուն՝ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի` միաժամանակ երգելով "Ակունք" ազգագրական համոյթին մէջ։

                                     

2. Երաժշտական գործունէութիւն

Ներսիկ Իսպիրեանը աւելի քան երեսուն հայրենասիրական, յեղափոխական, արցախեան ազատամարտին ու մարտիկներուն նուիրուած երգերու հեղինակ է։ Իր հանրայայտ երգերէն են՝

  • "Հայոց Երկիր"
  • "Երկիր Հայրենի"
  • "Ղարաբաղ"
  • "Երթանք Մեր Երկիրը` Մուշ"
  • "Պիտի Գնանք Վաղ Թէ Ուշ"
  • "Մշեցի Եմ"
  • "Լերան Լանջին"
  • "Ասմար Աղջիկ"
  • "Վայ Նարէ Եար"
  • "Սուրբ Մայրեր"
  • "Արծիւ, Սլացի՛ր"
  • "Երգ Կամաւորի"
  • "Հայ Քաջեր"

Ան վերամշակած է նաեւ հին, աշուղական երգեր։ Համերգներով եղած է աշխարհի բազմաթիւ երկիրներու մէջ, հիւրընկալուելով հայկական գրեթէ բոլոր համայնքներուն մէջ։ Ան լոյս ընծայած է 13 ձայնասկաւառակ, որոնցմէ ութ ձայնասկաւառակները յեղափոխական երգեր կը պարունակեն։ Մարզական գետնի վրայ ան զբաղած է բռնցքամարտով:

                                     
  • վէպը, Կարօտից խելառը տեսաերիզը, ինչպէս նաեւ Լերան լանջին հեղ. Ներսիկ Իսպիրեան եւ Մայրամուտ իջաւ հեղ. աշուղ Գէորգ երգերը Աշոտ Բաբայեան Սոնատ
  • մասին գրուած եւ կատարած են բազմաթիւ հայկական հայրենասիրական երգիչներ Ներսիկ Իսպիրեան Յարութ Փամպուկճեան, Սահակ Սահակեան եւ ուրիշներ: Կան տասնեակ մը երգեր