ⓘ Երուանդ Երկանեան. Երուանդ Վահան Երկանեան կամ 15 Նոյեմբեր 1951, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութի ..

                                     

ⓘ Երուանդ Երկանեան

Երուանդ Վահան Երկանեան կամ 15 Նոյեմբեր 1951, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), հայ երգահան, ջութակահար։ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ ։ Դաշնակահար, խմբավար Սեդրակ Երկանեանի եղբայրը։

                                     

1. Կենսագրութիւն

Երուանդ Երկանեանը ծնած է 1951-ին Գիւմրի։ Երաժշտական կրթութիւնը ստացած է 5 տարեկանէն սկսեալ՝ հետեւելով ջութակի դասերու։ 1970 թուականին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան բարձրագոյն երաժշտանոցը երգահան փրոֆեսոր` Գ. Եղիազարեան եւ ջութակի փրոֆեսոր` Հ. Վարդանեան բաժինները։ 1978 թուականին աւարտած է նոյն երաժշտանոցի ասպիրանտուրան՝ փրոֆէօոր Գ. Եղիազարեանի ղեկավարութեամբ։ 1975-1994 թուականներուն դասաւանդած է Երեւանի երաժշտանոցի մէջ։ 1987-1994 թուականներուն եղած է հայկական հնագոյն երաժշտութեան "Տաղարան" անսամպլի գեղարուեստական ղեկավարն ու խմբավարը, որուն ընթացքին մշակած է աւելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թուականէն սկսեալ եղած է Պէյրութի "Գուսան" երգչախումբի ղեկավարը, 1996 թուականէն՝ "Հայաստան" նուագախումբի ղեկավար, 1999 թուականէն՝ "Մադրիգալ" անսամպլի ղեկավար, 2000 թուականէն՝ "Բարսեղ Կանաչեան" երաժշտանոցի տնօրէն։

Երուանդ Երկանեանին գործերը հնչած են ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Անգլիոյ, Շուէտի, Ֆինլանտայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Արժանթինի, Լիբանանի եւ այլուր:

                                     

2. Ստեղծագործութիւններ

  • Պալէթ-օփերա՝ "Մոկաց Միրզա" 1978
  • Օփերա՝ "Շուշանիկ" 1981
  • Պալէթ՝ "Օրեստ" 1974
  • Խորեոգրաֆիկ կանտատ՝ "Վահագնի Ծնունդը" 1987
  • Պալէթ՝ "Էտիպ Արքայ" 1976 Ուաշինկթըն 1983, Մոսկուա 1984

Սիմֆոնիաներ

  • N 2 "Հայկ Եւ Բել" 1978
  • N 3 "Անցորդների Ձայներ" 1984
  • N 1 "Ինքնադիտողութիւն" 1977
  • N 4 "Նեմեսիս" 1986

նուագաերգութիւններ

  • Ջութակի եւ դաշնամուրի համար 1971
  • Դաշնամուրի համար N 1 եւ N 2 1975-1980
  • Սրինգի եւ դաշնամուրի համար 1978
                                     

3. Արտաքին յղումներ

  • Yervand Yerkanian - Chamber Symphony #2
  • Չակերտներ, Երուանդ Երկանեան
  • Երուանդ Երկանեան. Մտաւորականը նախ եւ առաջ պէտք է ըլլայ արդարութեան եւ խիղճի իրական արտայայտութիւնը
                                     
  • ալպոմ հատ. 8, Թեհրան, 1970, էջ 7 - 109: Երկանեան Արամ Այսպէս սպանեցինք Լոս Անջելոս, 1949, 87 էջ: Երկանեան Արամ Գիրք մատուցման եւ հատուցման Պոսթըն
  • Կարապետ Երանեան Վարշամ Երեմեան Գարեգին Երիցեան Հայկ Երզնկացեան Սարգիս Երկանեան Վարուժան Եփրեմեան Զաքար Զաքարեան Յովհաննես Զարդարեան Տորք Զաքարեան Արեգ
  • պատկեր Բնակելի տուն Սինթետիկ կաուչուկի գործարանի - 1.6 34 Հ ճարտ. Տ. Երկանեան պատուիրատու Սինթետիկ կաուչուկի գործարան բեռնել պատկեր Բնակելի տուն Վահան