ⓘ Յարութիւն Թոփիկեան. Յարութիւն Ժիրայր Թոփիկեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - ..

                                     

ⓘ Յարութիւն Թոփիկեան

Յարութիւն Ժիրայր Թոփիկեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 26 Հոկտեմբեր 2020), հայ խմբավար, "Սեբաստացիներ" եւ ԵՊԿԵ գեղարուեստական ղեկավար։ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ ։

                                     

1. Կենսագրութիւն

Յարութիւն Թոփիկեանը ծնած է 1951 թուականին հայրենադարձ ուսուցիչներու ընտանիքին մէջ։ 1967-1969 թուականներուն ուսանած է Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժին՝ Վ. Քեթենճեանի դասարանը։ 1969-1974 թուականներուն ուսանած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցիի խմբավարական բաժնի՝ Լ. Չունկուրեանի դասարանը։ 1974 թուականին աշխատեր է Սարաճեւի անուան երաժշտական դպրոցին մէջ։

1979-1984 թուականներուն եղեր է Հայաստանի ռատիոյի եւ պատկերասփիւռի "Հայ երգի սենեկային երգչախումբի" հիմնադիր ղեկավար։ 1983-1991 թուականներին ղեկավարեր է Երեւանի պետական համալսարանի "Կոմիտաս" երգչախումբը, որ 1987 թուականին Լիթվայի Քաունաս քաղաքին մէջ միութենական 19 համալսարանական երգչախումբերու հեղինակաւոր մրցոյթի մէջ գրաւեր է առաջին տեղը։ 1989-1991 թուականներուն եղեր է "Bridges of Song" փառատօնի կազմակերպիչ, անդամ։ Ղեկավարեր է աշխարհի միացեալ երգչախումբ թիւով 20 000 երգիչներ Թալլին, 1991։ 1991-1994 թուականներուն Պէյրութի մէջ վերակազմեր է Բարսեղ Կանաչեանի հիմնած "Գուսան" երգչախումբը։

1996 թուականին ստեղծեր եւ ղեկավարած է Երեւանի պետական սենեկային երգչախումբը 2005 թուականէն՝ պետական, կատարուեր եւ ձայնագրուեր են 147 խմբերգներ։

                                     

2. Մրցանակներ

  • Հայաստանի Հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործիչ 2013
  • Հայաստանի Լենինեան կոմերիտմիութեան պետական մրցանակ 4 ձայնասկաւառակ Մելոտիա ֆիրմա եւ1 ձայնասկաւառակ ԱՄՆ-ի մէջ, 1982
                                     

3. Աղբիւրներ

  • Երեւանի Մէջ Կը Տօնակատարուի "Համազգային" ի 80ամեակը
  • Լուրեր Հայ աշխարհէն
  • ՈՉ ԵՒՍ Է ԽՄԲԱՎԱՐ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԹՈՓԻԿԵԱՆ
  • ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՈՒԱՆ ՓԱՌԱՏՕՆԸ ԱՒԱՐՏԵՑԱՒ
  • Համասեանի խենթ ելոյթը՝ Զուարթնոցի մէջ
  • Մեր Կորուստները. "Քորոնա" -Ի Համավարակին Պատճառով Մահացած Է Արուեստի Վաստակաւոր Գործիչ Յարութիւն Թոփիկեան