ⓘ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Թանգարան. Հայաստանի Պետական Մանկաւարժական Համալսարանի թանգարան, համալսարանական թանգարան է, որ կը ներկայացնէ Խաչատուր ..

                                     

ⓘ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Թանգարան

Հայաստանի Պետական Մանկաւարժական Համալսարանի թանգարան, համալսարանական թանգարան է, որ կը ներկայացնէ Խաչատուր Աբովեանի Անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի պատմութիւնը, գործունէութիւնը՝ հիմնադրման պահէն առ այսօր։ Թանգարանը միաժամանակ կը ներկայացնէ հայ մանկավարժական մտքի պատմութիւնը՝ Մաշտոցէն մինչեւ միջնադարեան վերածնունդ ու մինչեւ մեր օրերը։

                                     

1. Թանգարանի պատմութիւն

Խաչատուր Աբովեանի Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի թանգարանը հիմնադրուած է 11 Մայիս 2004-ին՝ որպէս համալսարանի պատմութեան թանգարան։ Համալսարանական թանգարանը կ՛ենթարկուի համալսարանի խորհուրդին՝ ռեկտորի նախագահութեամբ։ Գիտամեթոտական ղեկավարումը կ՛իրականացնէ Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Կուլտուրայի բաժինի Թանգարանային գործ եւ յուշարձաններու պահպանութեան ամպիոնը։

                                     

2. Ցուցադրութիւն

ՀՊՄՀ թանգարանի հիմնական ցուցադրութիւնը բացուած է 19 Նոյեմբեր 2012-ին՝ բուհի հիմնադրման 90-ամեակի առթիւ։ Թանգարանը կը զբաղեցնէ 248 քառակուսի մեթր տարածք։ Ցուցադրութեան նախագծողը Հայկազ Քոչարն է՝ Երուանդ Քոչարի որդին։ Ցուցադրութեան մէջ լայնօրէն կը կիրառուին նորագոյն տեղեկատուական տեխնոլոգիաներ՝ զգայուն պատկերացոյց, երեք պատկերացոյցեր, եռաչափ անիմացիայի կիրառմամբ Խ. Աբովեանի պատրանքը։

                                     

3. Գործունէութիւնը

Համալսարանի համապատասխան՝ "Թանգարանային գործ եւ յուշարձաններու պահպանութիւն" ամպիոնի հետ՝ թանգարանը խորհրդատուական ծառայութիւններ կը մատուցէ ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերու տարբեր թանգարաններու աշխատակիցներուն, որոնցմէ շատերը ՀՊՄՀ շրջանաւարտներ են։ Թանգարանը աշխուժօրէն կը համագործակցի Երեւանի դպրոցներուն հետ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշում։

                                     
  • Արուեստի Թանգարան Երեւանի Թատերական Թանգարան Ֆրիտիոֆ Նանսենի Թանգարան Երեւան Հայաստանի Փայտարուեստի Թանգարան Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Թանգարան
  • Աբովեանի անուան Մանկավարժական համալսարանի թանգարանագիտութեան ամպիոնի վարիչն էր Ստացած էր Խորհրդային Միութեան Նախարարներու Խորհուրդին եւ Հայաստանի Հանրապետութեան
  • Արուեստի Թանգարան Հայ Բժշկութեան Թանգարան Կոմիտասի Թանգարան - Հիմնարկ Հայաստանի Երկաթուղիի Թանգարան Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Թանգարան Հայաստանի
  • գործեն պետական երկու բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճիւղը եւ Վանաձորի պետական համալսարանը
  • քաղաքացիական կռիւներուն: 1922 - 1924 թուականներուն, ուսանող Երեւանի Պետական Համալսարանի պատմութեան բաժանմունքին, ուր բախտը կ ունենայ աշակերտելու Մ. Աբեղեանի
  • Կաթողիկոսութեան Զարեհեան Դպրեվանք Խաչեր Գալուստեան Մանկավարժական Կեդրոն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թանգարան ՀԵՀՈՄ Հայ Եկեղեցւոյ Համալսարանական Ուսանողներու
  • կոնսուլտանտ - ղեկավարը 1955 թ - ի Նոյեմբերին նշանակուած է Լենինկրատի պետական համալսարանի արեւելագիտութեան ուսումնարանի դեկան, 1956 թ - ի Յուլիսին նաեւ Մերձաւոր